Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Իրանին կորոնավիրուսի դեմ 
պայքարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել Իրանին կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղղված հաղորդագրությունում հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

«Իրանի կառավարությունն ու ժողովուրդն անկեղծ աջակցություն  և օգնություն են ցույց տվել Չինաստանին համաճարակի դեմ պայքարում: Համաճարակի հաղթահարման գործում Իրանին օգնելու համար չինական կողմը հակահամաճարակային միջոցների խմբաքանակ և համապատասխան փորձագետների խումբ է ուղարկել Իրան»,-ասվում է Չինաստանի առաջնորդի հաղորդագրությունում:

Նա շեշտել է, որ չինական կողմը պատրաստ է ամրապնդել համագործակցությունն Իրանի հետ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաև օգնություն ցույց տալ Թեհրանին:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am