Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իրանում ապաքինվել Է կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարարը

Իրանում ապաքինվել Է կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարարը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել Է: Այդ մասին հայտնել Է նրա ղեկավարը՝ առողջապահության նախարար Սայիդ Նամակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարն իր ենթակային շնորհավորել Է ապաքինվելու կապակցությամբ եւ հանձնարարել Է տեղերում հետեւել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ընթացքին: «Ձեզ՝ որպես իմ հատուկ ներկայացուցչի, առաջադրանք Է տրվում ուղեւորվել նահանգների ու քաղաքային շրջանների կենտրոններ եւ հետեւել ազգային մոբիլիզացմանը կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված Է Նամակիի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am