Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ՀԿ-ների գործունեությունը՝ թափանցիկ ու հաշվետվողական

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ՀԿ-ների գործունեությունը՝ թափանցիկ ու հաշվետվողական

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նույնիսկ այն դեպքում, երբ մեզանում գրանցված 4000-ից ավելի հասարակական կազմակերպություններից միայն 500-ն է ծրագրեր իրականացնում, միեւնույնն է, դրանց խողովակներով ապահովվում է պետության համար կարեւոր եւ զգալի ծավալի ֆինանսական ներհոսք, ինչպես նաեւ ծրագրային եւ խորհրդատվական աջակցություն: Նման գործունեությունը եւ զգալի ֆինանսական միջոցների տնօրինումը օբյեկտիվորեն առաջ են բերում հասարակական կազմակերպությունների աշխատանքների մասին տեղեկատվության հասանելիության եւ հաշվետվողականության ապահովման պահանջ: Ներկայում պետությունը քայլեր է անում այն բավարարելու համար: Կառավարության ձեռնարկած միջոցների շրջանակներում ամեն տարի աճում են հասարակական կազմակերպություններին ուղղվող գրանտային միջոցների այն ծավալները, որոնք անցնում են պետական բյուջեով: Ներառելով պետական միջոցների ծախսման համակարգ, սահմանված ընթացակարգով հրապարակվում է դրանց օգտագործման եւ արդյունքների ներկայացման ողջ ընթացքը՝ ապահովելով պահանջվող թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը: Սակայն վերոհիշյալ ընթացակարգում ներառվում է միայն ՀԿ-ների փոքր տոկոսի գործունեությունը, եւ այս ուղղությամբ կարգավորման այլ միջոցների ներդնումը անհրաժեշտություն էր դարձել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում