Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայի կառավարությունն անհավանական է համարում Տոկիո-2020-ի չեղարկումը

Ճապոնիայի կառավարությունն անհավանական է համարում Տոկիո-2020-ի չեղարկումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և Ճապոնիայի կառավարությունը չեն քննարկում խաղերի հետաձգման տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bloomberg-ը։ Կազմկոմիտեն անհավանական է համարում խաղերի չեղարկումը, շեշտելով, որ նման տարբերակ Ճապոնիայի կառավարությունը չի քննարկում: Խաղերի հնարավոր հետաձգման և չեղարկման լուրերի համար հիմք է հանդիսացել աշխարհում մեծ տարածում ստացող նոր կորոնավիրուսը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 12-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 110 հազարի սահմանը:Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am