Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բայդենը կուսակիցներին հաղթել Է երեք նահանգում՝ ավելացնելով առավելությունը Սանդերսի նկատմամբ

Բայդենը կուսակիցներին հաղթել Է երեք նահանգում՝ ավելացնելով առավելությունը Սանդերսի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մարտի 10-ին դեմոկրատների նախնական ընտրություններում (փրայմերիզներ) հաղթանակ Է տարել Միչիգանի, Միսուրիի եւ Միսիսիպիի նահանգներում՝ հաղթանակի հայտ ներկայացնելով Այդահոյում: Նրա գլխավոր մրցակիցը՝ սենատոր Բեռնի Սանդերսը, աննշան տարբերությամբ առաջատար Է Վաշինգտոնի եւ Հյուսիսային Դակոտայի նահանգներում: Այս գնահատումները ներկայացրել Է The New York Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը մարտի 10-ին նախնական ընտրություններ Է անցկացրել Այդահոյի, Միչիգանի, Միսիսիպիի, Միսուրիի եւ Վաշինգտոնի նահանգներում, ինչպես նաեւ կուսակցական ակտիվիստների ժողովներ (քոկուսներ) Հյուսիսային Դակոտայի նահանգում: Միագումար վիճարկվում Է պատգամավորների ավելի քան 360 ձայն, որոնք կուսակցության առաջիկա ազգային համագումարում կպաշտպանեն այս կամ այն հավակնորդին՝ կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ինչպես նշել Է The New York Times թերթը, հաշվի առնելով նախնական արդյունքները, Բայդենն առաջատարն Է մնում իրեն պաշտպանող պատգամավորների թվով: Մարտի 10-ին նա միագումար ստացել Է արդեն 143 ձայն:

Սանդերսին պաշտպանում Է 82 պատգամավոր: Մինչեւ մարտի 10-ի քվեարկության սկսվելը Բայդենն առաջատարն Էր իրեն պաշտպանող պատգամավորների թվով, նա ուներ 670 ձայն, Սանդերսը՝ 574, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am