Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Apple-ը iPhone-ով հինգժամանոց ֆիլմ է նկարահանել Էրմիտաժի մասին

Apple-ը iPhone-ով հինգժամանոց ֆիլմ է նկարահանել Էրմիտաժի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը եւ Պետական Էրմիտաժը համատեղ հինգժամանոց ֆիլմ են ներկայացրել թանգարանի մասին, որը նկարահանվել Է մեկ կադրով եւ iPhone 11 Pro Max-ի մեկ լիցքավորմամբ: Ֆիլմն ինքը եւ դրա թրեյլերն արդեն հասանելի են YouTube-ում Apple-ի պաշտոնական ռուսական ալիքում: Այդ մասին մարտի 10-ին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ընկերությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Apple-ի եւ Էրմիտաժի՝ ավելի քան հինգ ժամ տեւողությամբ համատեղ նախագիծն իրենից ներկայացնում Է զբոսանք թանգարանով, որտեղ հանդիսատեսին ներկայացվում են 45 սրահներ եւ արվեստի գրեթե 600 ստեղծագործություններ: Այդ ֆիլմը թանգարանի կյանքից մեկ օր պատկերելու փորձ Է, պատմում Է նախագծի ռեժիսոր Ակսինյա Գոգը:

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու խոսքով՝ նման փորձը նոր մոտեցում Է թանգարանի նկատմամբ: «Կինոն ստեղծվել Է ամենաժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, բայց դրա հետ մեկտեղ ցույց Է տալիս դասական թանգարան եւ դասական արվեստ: Թվում Է՝ ցուցադրվում Է «սովորական» Էրմիտաժը, բայց ոչ սովորական անկյան տակ: Այդ ամենն Էլեկտրոնային Էսթետիկայի հաջորդ փուլն Է, երբ տեխնոլոգիաներն սկսում են հումանիզացվել: Դա Էլ հենց արդիականությունն Է»,-հավելել Է Պիոտրովսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am