Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան ութ հազար դեպք

Իրանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան ութ հազար դեպք

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կորոնավիրուսով վարակման արդեն ավելի քան 8 հազար դեպք Է գրանցել, 291 մարդ մահացել Է: Այդ մասին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 881 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 8042-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել Է 54 մարդ, ընդհպանուր առմամբ մահացածների թիվը հասել Է 291-ի»,-գրել Է նա Twitter-ում: Մեկ օրում մահացածների թվի աճն ամենամեծն Է դարձել փետրվարի 19-ից ի վեր, երբ Իրանի իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին: Նույն այս տեղեկատվությունը IRINN հեռուստաալիքի եթերում հնչեցրել Է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am