Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՊՀ ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 հավակնորդ

ԵՊՀ ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 հավակնորդ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունե­ցած նիս­տի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշ­տո­նի համար բաց մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի պետական համալսարանից, թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրա­մի ռեկտորի ընտրու­թյան կանո­նա­կարգի:  

Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու.

  • Վահրամ Ժորայի Դումանյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից),
  • Վահե Վաղինակի Հովհաննիսյան - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
  • Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի կողմից),
  • Պավել Սամվելի Գևորգյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
  • Աշոտ Սերոբի Սաղյան - քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):

«Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրա­մի ռեկտորի ընտրու­թյունը տեղի է ունենալու 2020 թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am