Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վարչապետին են ներկայացվել տեխնոլոգիական կրթության ոլորտում JHM հիմնադրամի և «Թումո»-ի նոր ծրագրերը

Վարչապետին են ներկայացվել տեխնոլոգիական կրթության ոլորտում JHM հիմնադրամի 
և «Թումո»-ի նոր ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, Գյումրիում և հանրապետության մարզերի այլ քաղաքներում: Նրանք նշել են, որ այժմ ՀՀ կառավարության նկատմամբ ներդրողների մոտ առկա է վստահության բարձր մակարդակ՝ արդյունքում էլ կյանքի են կոչվում նման տարբեր ծրագրեր, ի հայտ են գալիս նորանոր նախաձեռնություններ:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքիր է համարել ներկայացված գաղափարներն ու նախաձեռնությունները՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է JHM-ի և Թումոյի կողմից իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Թումոն միջազգային ասպարեզում դարձել է Հայաստանի բրենդը և կառավարությունն իր աջակցությունն է հայտնում առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Վարչապետը հավելել է, որ Թումոյի ծրագրերը համապատասխանում են կառավարության ապագայի տեսլականին և համահունչ են կրթության ոլորտում վերջինիս առաջնահերթություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք միտված են մասնագիտությունների վերամոդելավորմանը՝ շուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: «Կարևոր է, որ ձեր ծրագրերը միայն բարեգործություն չեն, այլ ներդրում՝ ապագայի մեջ»,- ասել է կառավարության ղեկավարը:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am