Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սփյուռքահայ 20 երիտասարդ հնարավորություն կունենա 1 տարով աշխատել ՀՀ կառավարման համակարգում

Սփյուռքահայ 20 երիտասարդ հնարավորություն կունենա 1 տարով աշխատել ՀՀ 
կառավարման համակարգում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքում ապրող և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող 20 երիտասարդ հնարավորություն կունենա մեկ տարով աշխատել Հայաստանի Հանրապետության նախարարություններում ու գերատեսչություններում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Առաջին անգամ կառավարությունը սկսում է պրակտիկայի ծրագիր, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած, բարձր մասնագիտական կարողություններ ունեցող մեր հայրենակիցներին պրակտիկանտի կարգավիճակով ներգրավել Հայաստանի կառավարական համակարգում»,- ասաց Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ «իԳործ» ծրագրում ներգրավված են բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները՝ բացի ՀՀ պաշտպանության նախարարությունից և ատոմային էներգետիկայի հետ առնչվող կառավարական մարմնից:

«Նախարարություններն ու գերատեսչություններն ուղարկել են իրենց կարիքների ցուցակը, թե ինչ մասնագետների անհրաժեշտություն ունեն: Կառավարությունն ընտրված 20 անձանց համար հոգում է և ՀՀ տեղափոխվելու, և 336 հազար դրամով կեցության ծախսերի գումարը, որպեսզի հնարավոր դարձնի այս մարդկանց համար Հայաստանում աշխատելն ու ապրելը: Ծրագիրը կմեկնարկի 2020թ. հուլիսի 1-ին, կավարտվի 2021թ. հունիսի 30-ին»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «իԳործ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: Ծրագրին դիմելու համար պետք է անցնել հղմամբ և լրացնել հայտադիմումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]