Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր: Նա ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

«Ես եկել եմ Եռաբլուր՝ իմ ընկերոջ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ»,-նշել է Արմեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վաղ առավոտից Եռաբլուր են այցելում Վազգեն Սարգսյանի հարազատները, ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, երկրապահ կամավորականներ, անհատներ:

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սպարապետը մեծ ներդրում է ունեցել արցախյան պատերազմում, բանակի ձևավորման գործում:

«Նա իր ամբողջ կյանքը, գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին: Նա մինչև 1998 թվականի վերջը զինվոր էր: Վազգենին, իր կենդանության ժամանակ, ոչ ոք սպարապետ չէր կոչում, նա դա թույլ չէր տա, որովհետև համեստ մարդ էր: Երբեք իրեն չէր գերագնահատում, համարում էր, որ պատերազմին մասնակցած յուրաքանչյուրի ներդրման շնորհիվ ենք ունեցել հաղթանակ: Նա մի առիթով ասել էր՝ այս պատերազմին տվեցի այն, ինչ կարող էի ու ձեռք բերեցի հպարտություն: Հայոց պատմության մեջ մեծ ներդրում ունեցող մարդ է Վազգենը, և սերունդները պետք է դա գնահատեն: Մենք պետք է գնահատենք նաև մյուսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին, և նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան հաղթանակի գործում ու այսօր մեր կողքին են»,-ասաց Արամ Սարգսյանը:

1959 թ. այս օրը ծնվել է Վազգեն Սարգսյանը՝ ռազմական եւ քաղաքական գործիչ: Եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թթ. եւ այնուհետեւ՝ 1995-1999-ին: Նաեւ եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թ. հունիսի 11-ից մինչեւ իր սպանության օրը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նրան տրվել է Սպարապետ հերոսական պատվանունը, քանի որ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության եւ Հայկական բանակի կայացման գործում:  Վ. Սարգսյանին շնորհվել են Հայաստանի եւ Արցախի բարձրագույն՝ Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի հերոս կոչումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am