Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմը կցուցադրվի ամերիկյան կինոթատրոններում

Թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմը կցուցադրվի 
ամերիկյան կինոթատրոններում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմն ԱՄՆ կինոթատրոններում էկրան կբարձրանա ապրիլի 10-ից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով ֆիլմի երաժշտության հեղինակն է ու գործադիր պրոդյուսերը:

Թանկյանը նաև գրել է, որ Rotten Tomatoes կինոռեսուրսում ֆիլմի վարկանիշը 100 տոկոս է, իսկ IMDb-ում՝ 9.3:

Սերժ Թանկյանը Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմանը կից  հրապարակել է նաև ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Ապրիլի 10-ին ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսում, ապրիլի 17-ին Նյու Յորքում և Ֆրեզնոյում, իսկ ապրիլի 24-ին՝ Վաշինգտոնում, Բոստոնում և այլ վայրերում:

«Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 7-ին Տորոնտոյում: Այն մրցանակի է արժանացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am