ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանի «Chains On You» երգը, որով երգչուհին ներկայանալու է, վերամշակվում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրել է Eurovoix-ը:
Երգչուհու երաժշտական թիմը հաստատել է, որ երգը «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հաղթելուց հետո որոշ փոփոխությունների է ենթարկվում: Արտադրական թիմն աշխատում է ձայնագրման ստուդիայում` երգը համալրելով հայկական երաժշտական ելևէջներով:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աթենա Մանուկյանը պատմել է, որ «Chains On You» երգը գրել են իր պրոդյուսեր դիջեյ Պակոյի հետ երկու օրում, երբձայնագրում էին Աթենայի նոր ալբոմը, որը շուտով կթողարկվի: «Ուզում էի ստեղծել մի հիթ, որը կներկայացնի իմ ուժեղ անհատականությունը: Ես և իմ պրոդյուսերը շատ ենք չարչարվել: Բառերը գրել եմ ավտոբուսիմեջ,երբմի կետից մյուս կետն էիտեղափոխվում: Շատ եմ կարևորում երգիս իմաստը, որովհետև շատերն այնմիանգամից չեն ընկալում: Երգում խոսվումէ մարդկանց գանձերի՝ ադամանդների մասին՝ տաղանդի, շնորհի, որոնք միայն մեզ են պատկանում: Երբեմն փորձում են խլել այդ ադամանդները: Ուզում եմասել, որդրանքկարող են փայլել միայն մեզմոտ, քանի որ իրականում մերն են»,-նշել է երգչուհին:
«Եվրատեսիլ 2020»-ըտեղի կունենա ՆիդերլանդներիՌոտերդամքաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին: