Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գրականությունը մարդու զգացմունքներն արտահայտելու հրաշալի ձև է. մարտի 3-ը Գրողի միջազգային օրն է

Գրականությունը մարդու զգացմունքներն արտահայտելու հրաշալի ձև է. մարտի 3-ը 
Գրողի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՓԵՆ ակումբի (International PEN Club) 48-րդ միջազգային կոնգրեսի որոշմամբ մարտի 3-ին նշվում է Գրողների միջազգային օրը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց` տոնը կարևորվում է այնքանով, որ աշխարհում  հարգում են գրողների շնորհը, աշխատանքը, գնահատվում է ընթերցանությունը: «Տոնը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հիշել, որ գրքի, գրականության միջոցով  ամրանում ես, հարստանում և կայանում որպես անհատականություն, որպես մարդ»,-նշեց նա:

Միության նախագահի խոսքով` գրականությունը մարդու ամենագեղեցիկ  զգացմունքներն արտահայտող, հոգին պայծառացնող երևույթ է: Գրողներին ցանկանում եմ հաջողություն, գրելու ներշնչանք, աշխատանք»,-եզրափակեց Միլիտոնյանը:

ՓԵՆ ակումբը հիմնադրվել է Լոնդոնում 1921 թվականին: Ակումբի անունը հապավում է, որն առաջացել է անգլերեն "poets", "essayists" և "novelists" բառերի առաջին տառերից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am