Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռուսական թատրոնում տեղի ունեցավ «Քաջ Նազար» ներկայացման առաջնախաղը

Ռուսական թատրոնում տեղի ունեցավ «Քաջ Նազար» ներկայացման առաջնախաղը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» սիրված հեքիաթը բեմադրական, երաժշտական գեղեցիկ լուծումներով ներկայացվեց Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ փետրվարի 28-ին:

«Թումանյանի հոբելյանական տարում ինձ հուշեցին անդրադառնալ նրա ստեղծագործություններից որևէ մեկին: Իրականում շատ էի ցանկանում Ռուսական թատրոնում հայկական դասական որևէ գործ բեմադրել: Թումանյանը լավագույն ընտրությունն է, որովհետև նա համաշխարհային մեծության գրող է, իսկ «Քաջ Նազար»-ն արդիական էր երեկ, այսօր, վաղը և միշտ: Այն ոչ միայն հայկական է, այլև համամարդկային»,-ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման ռեժիսոր Կարեն Ներսիսյանը:

Ռեժիսորը շեշտեց, որ իսպանացիներն ունեն Դոն Կիխոտին, իսկ հայերը` Նազարին: 

Պայծառ, վառ գույներով հարուստ ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները: Նկարչական ձևավորման հեղինակը Անդրեյ Զապորոժսկին է, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի:

«Քաջ Նազար»-ից բացի, Ռուսական թատրոնն առաջիկայում թատերասերների դատին կհանձնի «Վարշավյան մեղեդի»-ն, որի ռեժիսորը Դիանա Բաբայանն է, Ներսիսյանն աշխատելու է Չեխովի «Բալի այգի»  ներկայացման վրա, իսկ փոքր բեմում Մանվել Խաչատրյանը բեմադրելու է Դոստոևսկու «Խեղճ մարդիկ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]