Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 14-ի, վարակվել Է 528 մարդ

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 14-ի, վարակվել Է 528 մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու պատճառով մահացածների թիվը հասել Է 14-ի, ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Ապենիններում գրանցվել Է վարակման 528 դեպք: Այդ մասին փետրվարի 27-ին Հռոմում լրագրողներին ասել Է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 26-ի երեկոյան Իտալիայի իշխանությունները հայտնել Էին կորոնավիրուսով վարակման 400 դեպքի եւ 12 մահացածի մասին: Բոլոր մահացածները տարեցներ են, նրանցից ոմանք տառապում Էին լուրջ խրոնիկական հիվանդություններից:

«Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացածների թիվը կազմել Է 14»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am