Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայի նախագահը հայտարարել Է, որ կորոնավիրուսի համաճարակն առջեւում Է

Ֆրանսիայի նախագահը հայտարարել Է, որ կորոնավիրուսի համաճարակն առջեւում Է

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն Է՝ արդյունավետ կերպով հակազդել հիվանդությանը, փետրվարի 27-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նույն օրը առավոտյան Մակրոնը ժամանել Է մայրաքաղաքի Pitie-Salpetriere հիվանդանոց Փարիզի 13-րդ օկրուգում: Փետրվարի լույս 26-ի գիշերը հենց այդ բուժհիմնարկում Է մահացել կորոնավիրուսով վարակված ֆրանսիացիներից մեկը:

«Մեր առջեւ ծառացել Է ճգնաժամը, համաճարակ Է սպասվում… Մեր պարտքն Է լավագույնս դիմակայել դրան»,- ասել Է Ֆրանսիայի ղեկավարը հիվանդանոցի անձնակազմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Նա բժիշկներին հավաստիացրել Է, որ կաջակցի նրանց: Ներկայում Ֆրանսայում վարակված Է 18 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am