Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

 Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 474-ի. La Repubblica

 Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 474-ի. La Repubblica

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 474-ի: Այդ մասին փետրվարի 27-ին գրել Է La Repubblica թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջվա պես առավել մեծ թվով վարակվածներ՝ 305, գտնվում են Լոմբարդիա հյուսիսային մարզում, որն անցած շաբաթվա վերջին կորոնավիրուսի բռնկման տեղային կենտրոն Է դարձել: Փետրվարի 26-ի երեկոյան Լոմբարդիայի մարզպետ Ատիլիո Ֆոնտանան Facebook-ի եթերում հայտարարել Է, որ երկու շաբաթ տնային կարանտինում Է գտնվելու, քանի որ իր աշխտակցուհու մոտ կորոնավիրուս Է հաստատվել:

Լոմբարդիայի ղեկավարը հայտնել Է, որ ինքը վարակված չԷ: Նախօրյակին վարակման առաջին դեպքն Է հայտնաբերվել Ապուլիա հարավային մարզում: Խոսքը վերաբերում Է 43-ամյա մի տղամարդու, որը վերադարձել Է երկրի հյուսիս ուղեւորությունից հետո: Տարանտոյի մարզի իշխանությունները կարգադրել են փակել տարածաշրջանի դպրոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am