Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ըստ Ցոլակ Ղանդիլյանի՝ «Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը կարող է լինել Ստեփան Նարոյանը

Ըստ Ցոլակ Ղանդիլյանի՝ «Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը կարող է լինել 
Ստեփան Նարոյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեկոյան Երևան» թերթի նախկին նկարիչ Ցոլակ Ղանդիլյանը կարծում է, որ «Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը կարող է լինել Ստեփան Նարոյանը: Այս մասին Ղանդիլյանն ասաց «Արմենպրես»հետ զրույցում:

«Հեղինակը իմ գործընկեր Ստեփան Նարոյանն է: Նա մահացել է շատ շուտ»,- ասաց Ղանդիլյանը:

Համացանցում բուռն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: «Այո» քարոզչական կողմի շտաբը քննարկում է հաղթած լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակը և փնտրում է 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյի հեղինակին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց նոր լոգոյի հաղթողի փոխարեն գումարը նախկին լոգոյի բնօրինակի հեղինակին տալու հնարավորությունըՆա նշեց, որ լոգոն ընտրելիս տեղյակ չէին, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքել է քննարկմանը: Նա լուսանկար է տեղադրել 1991 թվականի թերթից և գրել, որ փնտրվում է բնօրինակի հեղինակը: «Այո»-ի այս տարբերանշանի համար վճարվել էր 3 միլիոն դրամ:

«Երեկոյան Երևան» թերթի նախկին գլխավոր խմբագիր Նորայր Ենգիբարյանը երկու նկարչի անուn է նշում, որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակներ: «Քիչ հավանական եմ համարում, որ հեղինակը կարող է լինել Նարոյանը: Ավելի հակված եմ կարծելու, որ հենց Ղանդիլյանն է նկարի հեղինակը: Սակայն միայն հեղինակը կարող է հաստատել դա: Նրանք երկուսն էլ այդ ժամանակ աշխատում էին մեզ մոտ»,-նշել է Ենգիբարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am