Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանի ոստիկանությունը 24 մարդ է ձերբակալել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար

Իրանի ոստիկանությունը 24 մարդ է ձերբակալել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են 24 մարդու, որոնք կասկածվում են երկրում կորոնավիրուսի վերաբերյալ կանխապես կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել Է Իրանի կիբեռոստիկանության ղեկավար Վահիդ Մաջիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«24 մարդ Է ձերբակալվել ու հանձնվել դատական իշխանություններին երկրում կորոնավիրուսի հարուցած հիվանդության վերաբերյալ լուրեր տարածելու համար»,-նրա խոսքը մեջբերել Է Tasnim գործակալությունը: Մաջիդը հավելել Է, որ «ներկայում կիբեռոստիկանությունն զբաղվում Է Համացանցում հրապարակումների հանգամանալի մոնիթորինգով, ներառյալ տեսանյութերը, լուրերը եւ լուսանկարները՝ ստուգելու կեղծ տեղեկատվության առկայությունը»:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իրանում կորոնավիրուսով վարակվել Է մոտավորապես 140 մարդ, գրանցվել Է հիվանդությունից մահվան 19 դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am