Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Այո»-ի 1991-ի տարբերանշանը հավանական երկու հեղինակ ունի. Ենգիբարյան

«Այո»-ի 1991-ի տարբերանշանը հավանական երկու հեղինակ ունի. Ենգիբարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեկոյան Երևան» թերթի նախկին գլխավոր խմբագիր Նորայր Ենգիբարյանը երկու նկարչի անում է նշում, որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստյոպա Նարոյանը:

«Քիչ հավանական եմ համարում, որ հեղինակը կարող է լինել Նարոյանը: Ավելի հակված եմ կարծելու, որ հենց Ղանդիլյանն է նկարի հեղինակը: Սակայն միայն հեղինակը կարող է հաստատել դա: Նրանք երկուսն էլ այդ ժամանակ աշխատում էին մեզ մոտ»,-նշեց Ենգիբարյանը:

Համացանցում բուռն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: «Այո» քարոզչական կողմի շտաբը քննարկում է հաղթած լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակը և փնտրում է 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյի հեղինակին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց նոր լոգոյի հաղթողի փոխարեն գումարը նախկին լոգոյի բնօրինակի հեղինակին տալու հնարավորությունը:  Նա նշեց, որ լոգոն ընտրելիս տեղյակ չէին, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքել է քննարկմանը: Նա լուսանկար է տեղադրել 1991 թվականի թերթից և գրել, որ փնտրվում է բնօրինակի հեղինակը: «Այո»-ի այս տարվա տարբերանշանի համար վճարվել էր 3 միլիոն դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]