Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Facebook-ը կորոնավիրուսի բուժում խոստացող գովազդի արգելք Է սահմանում

Facebook-ը կորոնավիրուսի բուժում խոստացող գովազդի արգելք Է սահմանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունն այն գովազդի արգելք Է սահմանում, որը խոստանում Է պաշտպանել կորոնավիրոսով վարակումից կամ բուժել այն: Այդ մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են Business Insider հրատարակությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել Է, որ արգելքի տակ Է հայտնվում այն գովազդը, որը «երաշխավորում Է պաշտպանություն կորոնավիրուսով վարակումից կամ դրա բուժում» եւ տագնապի զգացում Է ստեղծում օգտատերերի մեջ, թե COVID-19-ից պաշտպանության համար ապրանքները բոլորի համար կարող Է չբավականացնեն: Ավելի վաղ Facebook-ը հայտարարել Է, որ պայքարելու Է նոր կորոնավիրուսի վերաբերյալ ստահոդ տեղեկատվության տարածման դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am