Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է մարզեր

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է  
մարզեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ և ութերորդ կայազորային քննչական բաժինների կողմից 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ամփոփմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ համապատասխան բանակային կորպուսների հրամանատարական կազմը, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

Ամփոփման ընթացքում կայազորային քննչական բաժինների պետերը ներկայացրել են 2019 թվականի ընթացքում քննչական բաժինների կատարած աշխատանքները՝ թվային ցուցանիշներով, սպասարկվող զորամասերում հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը:

Բարձրացվել են զորքերում առկա խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղիները: Կարևորվել է հանցագործությունների կանխարգելման գործում նախաքննական մարմնի դերը՝ մասնավորապես հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների ուղղությամբ ներկայացվող միջնորդությունները քննելիս քննիչի մասնակցությունը, ինչպես նաև՝ վերջիններիս կողմից զորամասերում անցկացվող դասախոսությունները:

Ամփոփման ընթացքում քննարկվել է հարուցված քրեական գործերի ընթացքը, որոնցով քննության արդյունավետությունը բարձրացնելու  և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար Ա.Կրկյաշարյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետը դրական է գնահատել կայազորային քննչական բաժինների կատարած աշխատանքը, միևնույն ժամանակ շեշտել, որ հարկավոր է չբավարարվել ձեռք բերվածով և միջոցներ ձեռնարկել ամենօրյա աշխատանքով նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am