Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արտակ Դաշյանը «Ուրարտու»-ից տեղափոխվել է արտասահմանյան ակումբ

Արտակ Դաշյանը «Ուրարտու»-ից տեղափոխվել է արտասահմանյան ակումբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի արտասահմանում: Առաջիկա օրերին հայտնի կդառնա 30-ամյա կիսապաշտպանի նոր ակումբի անունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Արտակ Դաշյանը  «Ուրարտուի» սան է, հանդես է եկել հայկական ու արտասահմանյան մի շարք ակումբներում։ Հարազատ թիմ էր վերադարձել նախորդ ամռանը։ Ընթացիկ առաջնությունում 30-ամյա կիսապաշտպանը անցկացրել էր 3 հանդիպում։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտուի» ողջ անձնակազմին միասին անցկացրած ժամանակահատվածի համար։ «Ուրարտուն» ինձ համար ավելին է, քան պարզապես ակումբ, այստեղ եմ որպես ֆուտբոլիստ ձևավորվել ու կայացել։ Հիմա իմ կարիերայում սկսվում է նոր փուլ։ Ինձ նոր մարտահրավեր է սպասում, պետք է ամեն ինչ անեմ՝ պատվով հանդես գալու համար»,-ասել է ֆուտբոլիստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am