Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում փետրվարի 21-ին ընտրություններ են. 6 հայ թեկնածու ընտրապայքարի մեջ է

Իրանում փետրվարի 21-ին ընտրություններ են. 6 հայ թեկնածու ընտրապայքարի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում փետրվարի 21-ին անցկացնում են 11-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները: Իրանի Մեջլիսն ունի 290 անդամ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանի գործող պատգամավոր Կարեն Խանլարյանը, խորհրդարանում հայտնվելու մրցակցությունը բավական մեծ է, մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր տեղի համար պայքարում է 50 թեկնածու: Քաղաքական ուժերից բացի, պայքարում են նաև անհատ գործիչներ:

Հայ համայնքին խորհրդարանում հատկացված է երկու տեղ: Կարեն Խանլարյանը նշեց, որ մեկ տեղը հարավային, մյուսը՝ հյուսիսային իրանահայության համար է:

«Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում է 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում են Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Այս ընթացքում հայ թեկնածուները հանդիպել են ընտրողների հետ, ներկայացրել իրենց ծրագրերը: Շեշտադրումները հետևյալն են՝ համայնքային կառույցների պահպանում, իրավունքների պաշտպանություն, համայնքային խնդիրների լուծում, Հայոց ցեղասպանության ճանաչում և այլն:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 58 միլիոն է, որից 30 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝ կանայք: Ընտրություններին առաջին անգամ մասնակցողների թիվը 3 միլիոն է: Բարեփոխական մի քանի կուսակցություններ ընտրություններին մասնակցում են «Իրանի համար» դաշինքով: Պահպանողականների մոտ միավորում չկա, նրանք ընտրություններին մասնակցում են առանձին ցուցակներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]