Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ՉԺՀ-ի կառավարության գլխավոր գերակայությունն Է. Սի Ծինփին

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ՉԺՀ-ի կառավարության գլխավոր գերակայությունն Է. Սի Ծինփին
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը վստահ Է կորոնավիրուսի համաճարակի նկատմամբ հաղթանակ տանելու հարցում, սակայն իշխանություններին հարկավոր Է վերլուծել ստացված փորձը եւ կատարելագործել հանրային առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման ազգային համակարգը: Այդ մասին փետրվարի 20-ին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը Պակիստանի վարչապետ Իմրան խանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ներկայում Չինաստանի կառավարության գլխավոր գերակայությունն Է: Բազմաթիվ բուժաշխատողների եւ Չինաստանի ամբողջ բազմազգ ժողովրդի ջանքերի շնորհիվ համաճարակաբանական իրադրության մեջ արդեն սկսել են ի հայտ գալ դրական փոփոխություններ»,-ասել Է Սի Ծինփինը, որի խոսքը մեջբերել Է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը:
Չինաստանում փետրվարի 20-ի տեղական ժամանակով 00:00-ին դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 74 հազար 576, մահացու ելք Է արձանագրվել 2 118 դեպքում, ինչի մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 394-ով, մահացու դեպքերինը՝ 114-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 108 մարդ:
Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 56,3 հազար մարդ, ավելի քան 11,86 հազար հիվանդի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 16 հազար մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում Է հինգ - վեց օր: Այս գնահատիչ տվյալները ներկայացրել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փետրվարի 19-ի երեկոյան Ժնեւում հրապարակված լրատվական տեղեկագրում:
ԱՀԿ-ն վկայակոչում Է աշխարհում կատարված հետազոտությունները, վիճակագրական տվյալների վերլուծությունը եւ մաթեմատիկական մոդելավորման արդյունքները: Ընդգծվում Է, որ «նախնական գնահատումների համաձայն՝ միջին ինկուբացիոն շրջանը կազմում Է հինգ - վեց օր»: Դրա հետ մեկտեղ այն կարող Է տեւել «զրոյից մինչեւ 14 օր»:
Շանհայի Ֆուդանի համալսարանի աշխատակիցները հայտարարել են կորոնավիրուսի շտապ-թեստի մշակման մասին, որը թույլ Է տալիս տասը րոպեում մարդու մոտ հայտնաբերել վարակումը: Հետազոտողների տվյալներով՝ նոր թեստավորումը հիմնված Է հիվանդների արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի վրա, որը որոշ դեպքերում կարող Է ավարտվել մեկ րոպեում: Նշվում Է, որ գիտնականներն աշխատում են ստեղծել հասարակական վայրերում կորոնավիրուսի ստուգման, ինչպես նաեւ տնային պայմաններում ինքնուրույն անալիզի համար դյուրակիր հավաքանի:
Փետրվարի 17-ին Չինաստանի Տյանցզին քաղաքի Նանկինյան համալսարանը հայտնել Է 15-րոպեանոց շտապ-թեստի մշակման մասին, որը հիվանդների արյան մեջ հայտնաբերում Է վիրուսի մանրԷահիմքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am