Հասարակական

Արդարությունը վերականգնվել է. Գեղարքունիքի մարզում «Փարոս»-ից զրկվել է 983 ընտանիք

1 րոպեի ընթերցում

Արդարությունը վերականգնվել է. Գեղարքունիքի մարզում «Փարոս»-ից զրկվել է 983 ընտանիք

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում «Փարոս» համակարգի ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկվել է 983 ընտանիք: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

«Վերականգնվել է արդարությունը, ջիպեր, առանձնատներ ունեցողները զրկվել են «Փարոս» համակարգից: Դա բերում է նրան, որ պետությունն իր գումարները խնայում է և տարվա վերջում 239 ընտանիքի տրամադրել ենք անասուններ, որոշակի գումար, որ անապահով ընտանիքները զբաղվեն անասնապահության»,-ասաց Գնել Սանոսյանը:

«Փարոս» համակարգում ընդհանուր թվով եղել էր 12 հազար ընտանիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում