Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՉԺՀ-ի Հուբեյի նահանգում ռոբոտը զանգահարում Է քաղաքացիներին՝ ստուգելու նրանց առողջությունը

ՉԺՀ-ի Հուբեյի նահանգում ռոբոտը զանգահարում Է քաղաքացիներին՝ ստուգելու նրանց առողջությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հուբեյի նահանգի վարչակազմն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա Է օգտագործում քաղաքացիների առողջական վիճակի շուրջ հեռավար հարցման համար: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով China Mobile կապի օպերատորին՝ այդ մշակման հեղինակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում «խելացի ռոբոտը» պարզում Է մարդկանց մարմնի ջերմաստիճանը եւ նրանց գտնվելու վայրը: Ընդսմին նա քաղաքացիների նույնականացման համար օգտագործում Է ձայնի ճանաչման գործառույթը՝ հարցվածների ցուցակը կազմելու նպատակով:

«Այս մշակումը կօգնի խնայել սոցիալական ծառայությունների աշխատողների ժամանակը, ինչի շնորհիվ նրանք կկարողանան այլ խնդիրների վրա կենտրոնանալ համաճարակի դեմ պայքարի շրջանակում»,-հայտարարել Է China Mobile-ի ներկայացուցիչը: Ընկերության տվյալներով՝ արդեն հեռավար հարցում Է անցել գրեթե հարյուր հազար մարդ Ուհանից, ինչպես նաեւ Իչան եւ Խուանշի քաղաքային օկրուգներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am