Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էրդողանը չի հավատում Սիրիայում Ռուսաստանի մասնակցությանը «վատ սցենարներին»

Էրդողանը չի հավատում Սիրիայում Ռուսաստանի մասնակցությանը «վատ սցենարներին»

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել Է, թե չի հավատում Սիրիայում վատ սցենարին Ռուսաստանի մասնակցությանը, որպիսին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համարել Է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը սիրիական Իդլիբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կմասնակցի նման վատ սցենարների»,- ասել Է Էրդողանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով վատ սցենարի վերաբերյալ Կրեմլի արած հայտարարությունը: Փետրվարի 19-ին ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ: «Եթե խոսքը վերաբերում Է Սիրիայի Հանրապետության օրինական իշխանությունների, Սիրիայի զինված ուժերի դեմ գործողություններին, ապա դա իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն Է»,-հավելել Է Պեսկովը:

Մինչ այդ Էրդողանը հայտարարել Է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: «Թուրքիան ավարտել Է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում Էինք նախորդ գործողությունների ժամանակ:

Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել Է Թուրքիայի ղեկավարը: Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ նշել Է, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցություններն «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am