Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Jetman-ի օդաչուն ռեակտիվ ուսապարկով գրեթե 2 կիլոմետր օդ Է բարձրացել Դուբայում

Jetman-ի օդաչուն ռեակտիվ ուսապարկով գրեթե 2 կիլոմետր օդ Է բարձրացել Դուբայում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սքայդայվեր Վինս Ռեֆետը Դուբայում 1,8 կիլոմետր օդ Է բարձրացել չորս ոչ մեծ ռեակտիվ շարժիչներով ուսապարկ-թեւով: Այդ մասին հաղորդվում Է Jetman Dubai ընկերության կայքում, որը նաեւ հրապարակել Է թռիչքի տեսագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, Jetman-ի օդաչուն նախ ջրի վրա հինգ մետր բարձրությամբ թռել Է Ջումեյրա լողափին եւ մոտավորապես 100 վայրկյան օդում կախված մնացել՝ ցուցադրելով թռիչքը կառավարելու ունակություն, ինչից հետո նա վերադարձել Է թռիչքային գոտի: Այնուհետեւ Ռեֆետը կրկին օդ Է բարձրացել եւ սկսել թափ առնել՝ ուղղություն վերցնելով դեպի ափի մերձակա երկնաքերները: Նրան հաջողվել Է հասնել թռիչքի 240 կիլոմետր/ժամ միջին արագության: Ռեֆետը 100 մետր բարձրություն Է թռել ութ վայրկյանում, 200 մետր՝ 12 վայրկյանում, 500 մետր՝ 19 վայրկյանում եւ 1 կիլոմետր՝ 30 վայրկյանում: Նրան հաջողվել Է ծովի մակերեւույթից վեր բարձրանալ 1,8 կիլոմետր: Իջնեով 1,5 կիլոմետր բարձորություն, Ռեֆետը բացել Է պարաշյուտը: Շուտով նա վերադարձել Է գետին: Նշվում Է, որ թռիչքը տեւել Է 3 րոպե: «Դա առաջին դեպքն Է, երբ Jetman-ի օդաչուն համատեղել Է ոչ մեծ բարձրության վրա անվտագ առկախումը եւ մեծ բարձրության վրա կատարյալ օդանավավարությունը մեկ թռիչքի ժամանակ»,- նշված Է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am