Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դանիայի թագուհին ընդունել է Արարատ Միրզոյանին

Դանիայի թագուհին ընդունել է Արարատ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվարի 18-ին այցելել է Ամալիենբորգի թագավորական պալատ եւ առանձնազրույց ունեցել Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ պատմական բարեկամական կապերի կարեւորությունը եւ հույս հայտնել, որ դրանք կխորանան:

Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը եւ Արարատ Միրզոյանը երկուստեք կարեւորել են Հայոց ցեղասպանության օրերին դանիացի երկու միսիոներների՝ Մարիա Յակոբսենի եւ Կարեն Եպպեյի նշանակալի դերակատարությունը հայ որբերի փրկության գործում, ինչն ընդհանուր հոգեւոր կապ է ստեղծել երկու ժողովուրդների միջեւ:

Մարգրետե Երկրորդը, կարեւորելով Հայաստանից նման բարձր մակարդակի պատվիրակության ժամանումը, հույս է հայտնել, որ այցը լուրջ հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների միջեւ կապերի հետագա խորացման, մշակութային փոխանակումների եւ շփումների ակտիվացման համար: Նա հաջողություն է մաղթել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ Ազգային ժողովին իրենց գործառույթների իրականացման մեջ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am