Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սոֆի Լորենն ուրախ Է, որ իր նոր ֆիլմը կթողարկվի սթրիմինգային հարթակում

Սոֆի Լորենն ուրախ Է, որ իր նոր ֆիլմը կթողարկվի սթրիմինգային հարթակում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն ուրախ Է, որ իր մասնակցությամբ «Ամբողջ կյանքն առջեւում Է» նոր ֆիլմը կթողարկվի Netflix սթրիմինգային հարթակում: Աղբյուրին հայտնի Է դարձել, որ ընկերությունը ձեռք Է բերել ռեժիսոր Էդոարդո Պոնտիի ժապավենի ցուցադրման իրավունքը: Այդ մասին հայտնել Է THR-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ կարիերայի ընթացքում ես համագործակցել եմ խոշորագույն ստուդիաների հետ, բայց այժմ վստահությամբ կարող եմ ասել՝ դրանցից ոչ մեկը չի ունեցել լսարանի նման ընդգրկում ու բազմազանություն»,- մեկնաբանել Է Լորենը: Դերասանուհու կարծիքով, յուրաքանչյուր ոք արժանի Է լսելի լինելու հնարավորության:

«Դա հենց այն Է, ինչի մասին մեր «Ամբողջ կյանքն առջեւում Է» ֆիլմն Է»,-ընդգծել Է Սոֆի Լորենը: Ժապավենում, որը հիմքում Ռոմեն Հարիի համանուն գիրքն Է, դերասանուհին մարմնավորում Է տիկին Ռոզային, որն վերապրել Է Հոլոքոստը:

Նա լքված երեխաների Է դաստիարակում մանկատանը, որտեղ հայտնվում Է 12-ամյա Մոմոն՝ Սենեգալից: Հենց նա Է օգնելու տիկին Ռոզային նրա կյանքի վերջին տարիներին: Ֆիլմի ցուցադրման ամսաթիվը դեռեւս հայտնի չԷ: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում Էին, որ նկարահանումները կավարտվեն այս տարվա մարտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am