Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չավուշօղլուն հնարավոր Է համարել Պուտինի եւ Էրդողանի մոտալուտ հանդիպումը

Չավուշօղլուն հնարավոր Է համարել Պուտինի եւ Էրդողանի մոտալուտ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել մոտ օրերս Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացման հնարավորությունը, որի ընթացքում ղեկավարները կքննարկեն Իդլիբում ստեղծված իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք (ՌԴ-ի եւ Թուրքիայի պատվիրակությունները Մոսկվայի բանակցություններում) կարծիքներ են փոխանակել կրակի փոխադարձ դադարեցման ռեժիմի սահմանման, Սոչիի հուշագրի պայմանների կատարմանը, ինչպես նաեւ համատեղ պարեկությանը վերադառնալու շուրջ:

Եթե Մոսկվայի բանակցություններում արդյունքներ չլինեն, ապա մոտ օրերս կարող են բանակցություններ անցկացվել նախագահների մակարդակով»,-փետրվարի 18-ին TPT հեռուստաալիքը մեջբերում Է Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքը: Թուրքական պատվիրակությունը, որը գլխավորում Է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, փետրվարի 17-ից գտնվում Է Մոսկվայում եւ ռուս գործընկերների հետ քննարկում Է սիրիական Իդլիբի իրադրությունը: Փետրվարի 18-ին թուրք եւ ռուս պաշտոնատար անձինք անցկացրել են բանակցությունների երկրորդ փուլը, որը, Անադոլու գործակալության տվյալներով, արդեն ավարտվել Է:

Փետրվարի 8-ին եւ 10-ին Անկարայում բանակցությունների երկու փուլ Է կայացել ՌԴ-ի եւ Թուրքիայի պաշտոնատար անձանց միջեւ: Ռուսական կողմը կոնսուլտացիաներ Է անցկացրել Օնալի գլխավորած թուրքական պատվիրակության հետ, ինչպես նաեւ զրույց՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Գլխավորապես քննարկվել Է իրադրությունն ապաԷսկալացիայի իդլիբյան գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am