Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական 
ծառայության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահ Յոնգ-Իկ Կիմին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի պատվիրակությունը, որի շնորհիվ էլ կազմակերպվել է հայկական պատվիրակության այցը Կորեա:

Յոնգ-Իկ Կիմը խոսել է նման փոխանակման ծրագրերի և միջոցառումների կարևորության մասին, հաշվի առնելով այն, որ Կորեայի առողջապահական ապահովագրական համակարգը ձևավորվելով 1977 թվականին` մեծ հաջողություններ է գրանցել և օրինակելի է աշխարհի շատ երկրների համար:

Նա նշել է, որ կորեական կողմն ուրախ է կիսվելու իրենց փորձով այլ երկրների քաղաքական գործիչների, պատգամավորների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

Նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և փորձի փոխանակման համար:

«Այն երկրների համար, որոնք նոր են սկսում նման բարեփոխումների ճանապարհով գնալ` Կորեայի փորձը շատ կարևոր և օգտակար է», - ասել է նա և հավելել, որ Հայաստանը ևս ընտրել է այդ ճանապարհը և գտնվում է հանրային առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման սկզբնական փուլում:

Կողմերը կարևորել են նաև փորձագետների փոխանակությունը երկրների միջև և պայմանավորվածություն ձեռք բերել ապագա համագործակցության համար:

Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավար Ադաննա Ճուկվուման ընդգծել է երկրների միջև երկխոսության ստեղծման կարևորությունն արդեն կայացած համակարգերի մասով և ավելացրել, որ Համաշխարհային բանկը նույնպես շարունակելու է աջակցել Հայաստանին` բարեփոխումների մասով:

Հանդիպման վերջում նախարար Արսեն Թորոսյանը կորեացի փորձագետներին հրավիրել է այցելել Հայաստան` ուսումնասիրելու վերջին տարիներին իրականացված աշխատանքները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am