Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը նոր համագործակցության արդյունքում առաջիկա մենամարտը կանցկացնի Դետրոյթում

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը նոր համագործակցության արդյունքում առաջիկա 
մենամարտը կանցկացնի Դետրոյթում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը նոր պրոմոութերական ընկերության հետ է համագործակցում և մարտին նախատեսված մենամարտ ունի։

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ավագյանը։ «Պայմանագիր եմ ստորագրել ամերիկյան «Salita promotions» ընկերության հետ։ Մարտի 13-ին կկայանա առաջին մենամարտը՝ իմ մրցակիցը կլինի դոմինիկացի Դագուբերտո Ագուերոն (15-0-0), ով անպարտելի է։ Այս մենամարտից մեծ ակնկալիքներ ունեմ նշեց բռնցքամարտիկը։

Խոսելով մրցակցի մասին՝ հայ բռնցքամարտիկը շեշտեց, որ նա տեխնիկապես զարգացած է, ունի հարուստ սիրողական բռնցքամարտի պատմություն։ Ավագյանը փաստեց, որ 3 մարտ հաջող անցկացնելուց հետո մեծ է հավանականությունը չեմպիոնական մենամարտ ունենալու։ «WBC վարկածով թեթևագույն քաշային կարգում International Silver գոտին հետ եմ հանձնել, քանի որ չունեի պրոմոութերական կազմակերպություն և մեծ ծախսեր կպահանջվեին ՝ մոտ 55․000 ԱՄՆ դոլար գոտու պաշտպանության մենամարտ անցկացնելու համար։ Դադարեցնելով «Punch boxing» պրոմոութերական ընկերության հետ համագործակցությունը և թողնելով այս գոտին՝ գնում եմ ավելի մեծ գոտու հետևից»,- ասաց Ավագյանը։

Վերջինս փաստեց, որ Հայաստանում մարզվելու ընթացքում նրան այդ հարցում օգնում է բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը և մարզիչ Կարեն Աղամալյանը։ Առաջիկայում Ավագյանը կաշխատի Թայսոն Ֆյուրիի հետ համագործակցող մարզչի հետ։ Արամ Ավագյանը մինչ այս պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 10 մենամարտ և չի կրել ոչ մի պարտություն։ Հաջորդ մենամարտը կկայանա ԱՄՆ Դետրոյթ քաղաքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am