Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերմանացի սրտաբանը պատմել Է, թե ինչպես իջեցնել ճնշումն առանց հաբերի

Գերմանացի սրտաբանը պատմել Է, թե ինչպես իջեցնել ճնշումն առանց հաբերի

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի Տեխնիկական համալսարանում Կանխարգելիչ եւ մարզական բժշկության կենտրոնի տնօրեն եւ Գերմանիայի Սրտի հիմնադրամի գիտա-կոնսուլտատիվ խորհրդի անդամ սրտաբան Մարտին Հոլլեն "Focus” պորտալի հետ կայացած զրույցում պատմել Է, որ բարձր զարկերակային ճնշման պատճառն ավելորդ քաշն Է, ֆիզիկական վարժությունների բացակայությունը եւ սխալ սննդակարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա տվել Է մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի Է իջեցնել ճնշումն առանց դեղորայքի օգնության: Այսպես, նրա խոսքով՝15 րոպե տեւողությամբ ամենօրյա զբոսանքը կօգնի իջեցնելու զարկերակային ճնշումը սնդիկի սյան 5 – 8 միլիմետրով: Սակայն մասնագետը նախազգուշացրել Է, որ հարկ չկա զբաղվելու հեծանիվ քշելով կամ վազքով մինչեւ ուժասպառ լինելը: Նա խորհուրդ Է տվել վայելել թարմ օդում մարզվելու հաճույքը: Բժիշկը եւս մեկ արդյունավետ միջոց Է համարել երշիկի, հացի եւ պանրի կրճատումը սննդաբաժնում: Սրտաբանն առաջարկել Է դրանք փոխարինել բանջարեղենով: Բացի դրանից, նա հիշեցրել Է, որ մեծ քանակությամբ աղը նույնպես կարող Է նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Սննդաբաժնի փոփոխումը կնպաստի նիհարելուն, ինչը նույնպես կարող Է իջեցնել ճնշումը սնդիկի սյան 5 – 10 միլիմետրով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am