Տնտեսություն

Ներմուծում և արտահանում իրականացնող տնտեսավարողների թիվն աճել է

2 րոպեի ընթերցում

Ներմուծում և արտահանում իրականացնող տնտեսավարողների թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018-ի կեսից սկսած արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների՝ ներմուծում և արտահանում իրականացնող տնտեսավարողների թիվը աճել է. 2019-ին արձանագրվել է 12 հազար 245 տնտեսավարող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«2014-ի սկսած ԱՏԳ-ով զբաղվող տնտեսավարողների քանակը կայուն եղել է մոտ 5000: 2018-ի կեսերից արդեն զգալի աճ է արձանագրվել, և մինչև այսօր տնտեսավարողների թիվը հասել է 12 հազար 245-ի՝ աճելով 121 տոկոսով»,-ասաց Ներսիսյանն ու նշեց՝ 2019-ին տնտեսավարողների թիվը աճել է 2607-ով կամ 27 տոկոսով:

2018-ին հայտնվել է 4086 նոր տնտեսավարող, աճը կազմել է 73.6 տոկոս: Ներսիսյանը նշեց՝ նման աճը բացատրվում է Նուրֆոլգի հայտնի սխեմայի փլուզմամբ, երբ առևտրով զբաղվող տնտեսավարողներն իրենք իրենց ԱՁ-ներով սկսել են զբաղվել ներմուծմամբ, մաքսազերծմամբ և այլն: 2019-ի աճը ոչ մի միտում չունի: «Ոչ մի մաքսային կամ հարկային վարչարարություն չի փոփոխվել 2019-ին, որ կհանգեցներ արհեստական աճի: Սա նշանակում է, որ տնտեսավարողների քանակը տնտեսական աճի հետ համահունչ մեծանում է»,-ասաց նա:

2018-ին մաքսային մարմինների կողմից կատարվել է 476 հազար 980 ձևակերպում, իսկ 2019-ին՝ 888 հազար 280 ձևակերպում՝ աճելով 54 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում