Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Հայրապետյանը` Ադրբեջանի ընտրությունների մասին

Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Հայրապետյանը` Ադրբեջանի 
ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով` Ադրբեջանի ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հայրապետյանն ասաց փետրվարի 14-ին տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գլխավոր նպատակը խորհրդարանը երիտասարդացնելն էր: Բայց 125 պատգամավորից ընդամենը 45-ն են նոր, որոնցից երիտասարդ կարող են համարվել 10-12 հոգի: Շատ հետաքրքիր է այն գործընթացը, որը տեղի է ունենում այժմ: Իշխող ընտանիքը չկարողացավ հասնել իր համար ցանկալի պատկերի ձևավորմանը, և այժմ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղված է ընտրված պատգամավորներից մանդատներ ետ վերցնելով: Ընտրությունները կեղծել էին, բայց իրենց ուզած պատկերը չէին ստացել, այս առումով ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս»,- ասաց Հայրապետյանը:

Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունվել՝ հանդես գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկությամբ: Որոշումը հիմնավորվել էր նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով, քանի որ Միլլի Մեջլիսի ներկա կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]