Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երկկողմ հանդիպումներ, տնտեսական օրակարգ. ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Գերմանիա շարունակվում է

Երկկողմ հանդիպումներ, տնտեսական օրակարգ. ՀՀ վարչապետի աշխատանքային այցը 
Գերմանիա շարունակվում է

ԲԵՌԼԻՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի երկրորդ օրը կշարունակվի Բեռլինում, այնուհետև՝ Մյունխենում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, օրն սկսվում է տնտեսական քննարկումներով։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ նախատեսված է աշխատանքային ճաշ։

Հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԳԴՀ֊-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։ Գերմանական կողմից կմասնակցեն  Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսը, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերը, Դաշնային կանցլերի աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության, երկկողմ տնտեսական հարաբերությունների վարչության պետ Ռալֆ Բյոհմեն, Բունդեսթագի պատգամավոր, գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը։

Տնտեսական օրակարգային հարցերը քննարկելուց հետո վարչապետ Փաշինյանը կայցելի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության գլխավոր գրասենյակ։ Այնտեղ նախատեսվում է հանդիպում կուսակցության գլխավոր քարտուղար Պաուլ Ցիմիակի հետ։ Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքային այցը կշարունակի Մյունխենում, որտեղ ներկա կլինի Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ Մյունխենում վարչապետ Փաշինյանի օրակարգը հագեցած է երկկողմ հանդիպումներով։ Մասնավորապես նախատեսված է հանդիպում Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, ԵՄ բյուջեի և կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։ Օրվա ավարտին վարչապետը կայցելի «Giesecke+Dervien» ընկերության կենտրոնակայան, որտեղ կհանդիպի ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Վինթերգերստի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am