Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Ապրիլ

Սիրիայի պատգամավորները բուռն ու հոտնկայս ծափողջյուններով են ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչումը

Սիրիայի պատգամավորները բուռն ու հոտնկայս ծափողջյուններով են ընդունել Հայոց 
ցեղասպանության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանը, որը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, կոչ է արել աշխարհի խորհրդարաններին և միջազգային հանրությանը հետևել իր օրինակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, բանաձևի ընդունման նախաձեռնող Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնախմբի անդամ Նորա Արիսյանը, ներկայացնելով բանաձևի մանրամասները, նշել է, որ փաստաթղթում հստակ օգտագործված է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը և այն դատապարտելու, ճանաչելու հանգամանքը:

«Խորհրդարանը դատապարտում է ցեղասպանության ուրացման և պատմության նենգափոխման յուրաքանչյուր փորձ և հաստատում, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործադրված ամենից դաժան ոճիրն է։ Խորհրդարանը կիսում է բարեկամ հայ ժողովրդի ցավը»,-նշված է բանաձևում:

Նորա Արիսյանը շեշտել է, որ խորհրդարանի պատգամավորները բուռն ու հոտնկայս ծափողջյուններով են ողջունել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Արիսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի գործընկերներին, որոնք չորս տարվա խորհրդարանական աշխատանքի ընթացքում զորակցություն և աջակցություն են ցուցաբերել Հայ դատի հարցերին ու հատկապես Հայոց ցեղասպանության բանաձևին:

«Ցանկանում եմ մեծ շնորհակալություն ու երախտագիտություն հայտնել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին, ցուցաբերած նախ անսահման վստահության, ինչպես նաև իր զորավոր հավատի՝ մարդկային իրավունքի արժեքների, մարդկային արդարության, բարության նկատմամբ ու մանավանդ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար»,-նշել է հայ պատգամավորը:




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ