Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական Է տվել. Sky News

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական Է տվել. Sky News

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական Է տվել այն վերադասավորումների ֆոնին, որոնք կատարվել են Բորիս Ջոնսոնի կառավարությունում: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել Է Sky News բրիտանական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Ջավիդի անակնկալ դարձած հրաժարականը ֆինանսների նախարարության ղեկավարի եւ վարչապետի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի միջեւ դիմակայության արդյունքն Է: Սպասվում Է, որ Ջավիդի պորտֆելը կստանա նրա տեղակալ Ռիշի Սունակը:

Բրիտանացի քաղաքական մեկնաբանները չԷին սպասում, որ Ջոնսոնը պաշտոնանկ կանի իր կաբինետի հանգուցային նախարարներից որեւԷ մեկին, ներառյալ Ջավիդին, որը մարտի սկզբին պետք Է ներկայացներ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:

Հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի մեկնաբան Լորա Քյունսբերգը գրում Է, որ Ջավիդին առաջարկվել Էր պահպանել պաշտոնը, եթե նա ազատի իր բոլոր խորհրդականներին, սակայն նախարարը հրաժարվել Է այդ առաջարկությունից եւ նախընտրել Է հրաժարվել պորտֆելից: Փետրվարի 13-ին ավելի վաղ իրենց հրաժարականների մասին հայտարարել են բիզնեսի գործերի, Էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Անդրեա Լիդսոմը, Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջուլիան Սմիթը եւ շրջակա միջավայրի պահպանության նախարար Թերեզա Վիլիերսը, ինչպես նաեւ Անգլիայի եւ Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am