Տնտեսություն

Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ է մշակել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն գործադիրի փետրվարի 13-ի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Մենք կարգավորում ենք լիզինգի դաշտը և բացում ենք նոր հնարավորություններ լիզինգի ոլորտի զարգացման համար: Մեր գնահատմամբ՝ տվյալ փաթեթի ընդունման արդյունքում լիզինգի ծավալները ՀՀ-ում կարող են աճել մինչև երկու անգամ: Ներկայիս դրությամբ՝ ՀՀ-ում լիզինգի պայմանագրերը միշտ կնքվում էին եռակողմ, տվյալ փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի երկկողմ լիզինգի պայմանագրերի կնքումը: Սա թույլ կտա իրականացնել երկրորդային լիզինգի գործարքը»,- ասաց Ավանեսյանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում