Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 5-ակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 5-ակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Իտալիայից Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ: Հայ ըմբիշը գերազանցեց մրցակցին 7:1 հաշվով և նվաճեց իր կարիերայի 5-րդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնություններում: 

Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ պարտության մատնեց թուրք Չենք Իլդեմին, հետո գերազանցեց բուլղար Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակիչում էլ առավելության հասավ Ֆինլանդիայից Մատի Էլիաս Կուոմանենի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Եվրոպայի առաջնություններում 2012, 2013, 2014, 2018 թվականներին: Գյումրեցի մարզիկը Ռիո դե ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, երեք անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնություններում` 2014, 2015, 2017 թվականներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]