Սպորտ

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 5-ակի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 5-ակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Իտալիայից Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ: Հայ ըմբիշը գերազանցեց մրցակցին 7:1 հաշվով և նվաճեց իր կարիերայի 5-րդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնություններում:

Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ պարտության մատնեց թուրք Չենք Իլդեմին, հետո գերազանցեց բուլղար Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակիչում էլ առավելության հասավ Ֆինլանդիայից Մատի Էլիաս Կուոմանենի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Եվրոպայի առաջնություններում 2012, 2013, 2014, 2018 թվականներին: Գյումրեցի մարզիկը Ռիո դե ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, երեք անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնություններում` 2014, 2015, 2017 թվականներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում