Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը կարիերայի մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Ղարիբյանն ուժերը չափեց թուրք Կերեմ Կամալի հետ: Հայ ըմբիշը 5:5 հաշվով հաղթեց թուրք մարզիկին և նվաճեց առաջնության ոսկե մեդալը:
Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից` 9:1 հաշվով գերազանցելով բուլղար Ավգուստին Բոյանով Սպանովին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը պարտության մատնեց ադրբեջանցի Մուրադ Բազարովին՝ 8:0: Եվ կիսաեզրափակիչում էստոնիայից Հիլարի Մայգիսալուին հաղթեց ժամանակից շուտ`դարձյալ 8:0 հաշվով:
Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի օլիմպիական խաղերի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում