Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանում առնվազն յոթ մարդ Է զոհվել ձյան տեղումների հետեւանքով

Իրանում առնվազն յոթ մարդ Է զոհվել ձյան տեղումների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն յոթ մարդ Է զոհվել Իրանի հյուսիսի Գիլանի նահանգում ձյան տեղումների հարուցած պատահարների հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Իրանի YJC նորությունների պորտալը՝ վկայակոչելով բժիշկներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ձյան տեղումների եւ ձնահյուսի հետեւանքով այս պահի դրությամբ զոհվել Է յոթ մարդ, որոնցից հինգը՝ Ռուդբարում սողանքի հետեւանքով, եւս երկուսը Ռեշտում բարձրությունից ընկնելու եւ տանիքի փլվելու պատճառով»,- պորտալին հայտնել Է երկրի շտապ օգնության ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին:

Գիլանի նահանգի կրթության դեպարտամենտն, իր հերթին, հայտնել Է, որ ուսումնական հաստատություններում հանգստյան օրեր են հայտարարվել «շարունակվող ձնատեղման» պատճառով: Վատ եղանակը նաեւ Էլեկտրականության եւ կապի ընդհատումներ Է առաջացրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am