Հասարակական

ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է սեպտեմբերին ունենալ ևս 18 նախակրթարան

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է սեպտեմբերին ունենալ ևս 18 նախակրթարան

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ակնկալում է սեպտեմբեր ամսին ունենալ ևս 18 նախակրթարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախարարությունը նախորդ տարի իր ծրագրերի իրագործման գրասենյակի միջոցով հիմնել է 18 նախակրթարան: Այս տարի նույն թվով նախակրթարան է ակնկալվում, որ կունենանք արդեն սեպտեմբեր ամսին»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ 2020 թ. ընթացքում վերազինվելու են 14 նախադպրոցական ուսումնական հաստատություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում