Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան խուզարկության վերաբերյալ պաշտպանի բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան 
խուզարկության վերաբերյալ պաշտպանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան խուզարկության վերաբերյալ դատարանի որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Հարցին`արդյոք պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել, Մակինյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ պետք է քննարկի Հայրապետյանի հետ:

2019 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն էին իրականացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և նրա անվան հետ կապվող որոշ շինություններում:

Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկությունն իրականացվել էր, առնչվում է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության հետ կապված  ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, խոշոր չափերով յուրացում կատարելուն, փաստաթղթեր կեղծելուն և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am