Արցախ

Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է Ադրբեջանի ԿԸՀ-ի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է Ադրբեջանի ԿԸՀ-ի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին:

«Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ես հիացած եմ այս վեհանձնությամբ:Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Արտակ Բեգլարյանը:

2020-ի ապրիլին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում