Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Աստղային պատերազմների» պրոդյուսերը հաստատել Է, որ սագայի սերիալները նկարահանելու են կանայք

«Աստղային պատերազմների» պրոդյուսերը հաստատել Է, որ սագայի սերիալները նկարահանելու են կանայք

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոպրոդյուսեր եւ Lucasfilm ընկերության նախագահ Քեթլին Քենեդին հայտարարել Է, որ «Աստղային պատերազմների» մասին նոր ֆիլմերից մեկը կունենա կին ռեժիսոր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն:

«Ֆենթեզի ֆրանշիզայի հետ կապված նախագծերի վրա արդեն աշխատում են գեղեցիկ սեռի մի քանի ներկայացուցիչներ: Իսկ բոլորովին վերջերս մենք հրավիրել ենք Դեբորա Չոուին: Նա կնկարահանի Օբի-Վան Կենոբիի մասին սերիալի բոլոր մասերը: Մենք օգնում ենք զարգանալու բազմաթիվ տաղանդավոր կինեմատոգրաֆիստների»,-մեկնաբանել Է Քենեդին:

Առաջին անգամ այն մասին, որ «Աստղային պատերազմները» նկարահանելու են կին-ռեժիսորներ, Քենեդին պատմել Է 2016 թվականին: Բայց այն ժամանակ նա ընդգծեց, որ իրենց ժամանակ Է անհրաժեշտ իսկական պրոֆեսիոնալների ընտրելու համար:

Առայժմ պարզ չԷ, թե կին-ռեժիսորներից ով կգլխավորի լիամետրաժ ֆիլմը: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել Էին այն մասին, որ Տայկա Վայտիտին («Ջոջո ճագարը», «Տոր.Ռագնարեկ») բանակցությունների Է վարում այն նկարահանելու համար: Թե երբ են սկսվելու նոր ֆիլմի նկարահանումները, հայտնի չԷ, Disney-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը պատմել Է, որ կինոընկերությունում դադար կվերցնեն «Աստղային պատերազմներ. սքայուոքեր: Վերելք» բլոքբասթերի թողարկումից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am